Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համահայկական հիմնադրամի հոգաբարձուները 2015-ի մարաթոնի համար նոր գերակա ծրագիր կսահմանեն

Համահայկական հիմնադրամի հոգաբարձուները 2015-ի մարաթոնի համար նոր 
գերակա ծրագիր կսահմանեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Մարաթոն-2015-ի համար նոր առաջնահերթ ծրագիր կընդունի: Նախորդ երկու տարիներին տարբեր դրամահավաքների և հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված գումարները բավարարել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ամբողջական կառուցման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նրա խոսքով` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ամբողջ հատվածում հողային աշխատանքներն ավարտված են, ՀՀ տարածքում կատարված է նաև ասֆալտապատումը, մինչ տարվեվերջ կամ նոր տարվա սկիզբ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի: Ինչ վերաբերում է նոր առաջարկին, ապա այն, սովորաբար, հնչեցնում է ԼՂՀ նախագահը: «Այս ժողովին Լեռնային Ղարաբաղի նախագահը կներկայացնի այլ ծրագրային առաջարկ, որն ընդունվելուն պես, մենք կլծվենք գործի` նախապատարաստվելով տարբեր դրամահավաքների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արա Վարդանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2014-ին հիմնադրամն իրականացրել է 76 մեծ, միջին ու փոքր ծրագրեր, որոնց թվում` համայնքային կենտրոնների, հիվանդանոցների, ջրատարերի, գազատարների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ևս չցանկացավ մանրամասնել, թե ինչ առաջարկություն կներկայացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոգաբարձուների խորհրդի դատին, սակայն նշեց, որ դրանք սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական առումով կլինեն շատ կարևոր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 27-ին սկսեց հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ 24-րդ նիստի աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]