Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայի Գորիցիա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

Իտալիայի Գորիցիա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին 
նվիրված գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Գորիցիա քաղաքում մայիսի 23-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որը կազմակերպել էին «eStoria» մշակութային ասոցիացիան և Գորիցիայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի բանախոսներն են եղել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Պադովայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի գրող Անտոնիա Արսլանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը: Այն վարել է «Corriere della Sera» օրաթերթի հեղինակավոր լրագրող Անտոնիո Կարիոտին:

Բանախոսները հանգամանալից ներկայացրել են Հայոց ցեղասպանության պատմությունն ու հետևանքները, Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականությունը և միջազգային հանրության անդրադարձները:

Կլոր սեղանի ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ է ունեցել Ֆրիուլի-Վենեցիա-Ջիուլիա նահանգի մշակույթի նախարար Ջիաննի Տորենտին, ով ընդգծել է իտալական հասարակայնության լայն շրջանակներին, հատկապես, երկիտասարդությանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու կարևորությունը: 

Գիտաժողովի ավարտից հետո բանախոսները Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույց են տվել RAI ռադիոընկերությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]