Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սառնաղբյուրցիները կկանգնեցնեն Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշակոթող

Սառնաղբյուրցիները կկանգնեցնեն Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված 
հուշակոթող

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու /Սոգթլու/, համայնքում մայիսի 26-ին  նշվեց Սառնաղբյուրի ճակատամարտի 97-ամյակը: Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Սակայն, ցավոք, շատերի համար Սառնաղբյուրի ճակատամարտը  դեռ բացահայտված չէ: Սարդարապատի, Բաշ Ապարանի  և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին եղել են նաև Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերը: Վերջին տարիներին՝ 2003 թվականից ի վեր,   արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը՝ ի նշան քաջ շիրակցիների:

Այս անգամ ևս տոնակատարութանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ,  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ, պատմաբաններ, ուխտավորներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս գյուղացիներն  ու գյուղ այցելած հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով սառնաղբյուրցիներին, կարևորեց Սառնաղբյուրի ինքնապաշտպանության համաժողովրդական ճանաչումը: ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի  Սանվել Նիկոյանը ևս  շնորհավորեց համագյուղացիներին: «Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնը, եկեղեցին, հավատը՝ դա մեծ սխրանք է եղել: Մենք պետք է ճիշտ գնահատենք այդ  գործողությունները, որովհետև այստեղ զինվոր չի եղել, այլ միայն աշխարհազորային, գյուղացիները՝ հարևան գյուղերի բնակիչների հետ, սա  է կարևոր»,- իր խոսքում նշեց Սամվել Նիկոյանը:

Միջոցառման ժամանակ կատարվեց նաև հիմնարկեք այն տարածքի, որտեղ  կկանգնեցվի Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշակոթող:

Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետո թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն, արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրցիներին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած հերոսական ճակատամարտի շնորհիվ հաջողվում  է հետ մղել Ալի փաշայի զորքը:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]