Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զոհված զինվորի մայրը համոզված է որդու սպանության մեջ

Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զոհված զինվորի մայրը համոզված է որդու 
սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բիլաջարի զորամասում մայիսի 23-ին զոհված զինծառայող Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովի մայրը համոզված է, որ որդին մահացել է ոչ թե 4-րդ հարկից ընկնելու պատճառով՝ դժբախտ պատահարից, այլ նրան սպանել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը հայտնում է, որ այդ մասին Բաբաշովի մայրը Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որում ասել է հետեւյալը.

«Թափդըղ Ալիզաման օղլու Բաբաշովը ծնվել է 10.041992 թ.-ին: Նա կարմիր դիպլոմով ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Զինծառայության է մեկնել մեծ ցանկությամբ: Նա առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: 22.04.2015-ին զինծառայության է անցել ԱԻՆ Բիլաջարի զորամասում: Լուր ստացանք, որ 22.05.2015-ի կեսօրին Թափդըղին բերել են Սեմաշկոյի հիվանդանոց, պատճառն, իբր, այն է, որ նա ընկել է շենքի 3-րդ, թե 4-րդ հարկից: Հիվանդանոց բերելու ժամանակ նա արդեն մահամերձ էր, քանի որ հարվածից արդեն ջախջախվել էր: Նրան վիրահատել են, սակայն, մայիսի 23-ին նա մահացավ: Մահվան դեպքը շատ ողբերգական է եղել: Տեղեկություն կա, որ փորձաքննությունը եւս պարզել է, որ Թափդըղին նախ խիստ ծեծել են, գլուխը խփել են երկաթի, կամ պինդ տեղի, քանի որ ճակատը ներս ընկած էր: Կոշիկներից մեկի թելը չկար, այդ թելով կապել էին նրա ձեռքերը: Ոտքերն էլ էին կոտրտված, կրունկները` մասնատված: Հետո տեսել են վիճակը եւ նետել շենքի 3-րդ-4-րդ հարկից ցած, որպեսզի կորցնեն խոշտանգման հետքերը: Այդ մարդասպանները, հանցագործները պետք է պատասխան տան: Ինչպես է պատահում, որ քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով զինվորին ծեծում, շենքից նետում են ցած եւ սպանում: Դա պետական կառույց է, ոչ թե սար կամ էլ հրաձգարան, որ որպես պատրվակ նշեն, թե իբր ցած է ընկել: Եթե արդարացի հետաքննություն անցկացնեն, ճշմարտությունը կպարզվի: Մենք պահանջում ենք գտնել հանցագործներին»:

Զինվորի մայրը տեսադիմումում համոզմունք է հայտնում, որ որդուն սպանել են: Նա կոչ է անում միավորվել` զինվորների ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար:

Թափդըղ Բաբաշովի ողբերգական մահվան մասին «Ազադլըգ»-ը հայտնել էր մայիսի 23-ին: Ադրբեջանի պաշտոնական շրջանակները մինչ այժմ չեն անդրադարձել այդ միջադեպին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]