Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ԵԲԿՏ երևանյան գագաթաժողովին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ԵԲԿՏ երևանյան 
գագաթաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը` universityworldnews.com-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում` բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով: Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, «որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմակերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը: 

Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար  դժվար այս տարում»: 

Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]