Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բենիտեսը «Ռեալ»-ի հետ պայմանագրի կետերը կքննարկի հունիսի 1-ին

Բենիտեսը «Ռեալ»-ի հետ պայմանագրի կետերը կքննարկի հունիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը , ով համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն, հունիսի 1-ին հանդիպում կունենա մադրիդյան ակումբի ղեկավարության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CalcioNapoli24-ը, կողմերի միջև արդեն իսկ համաձայնացվել են երկու տարվա պայմանագրի հիմնական կետերը: Մնում է քննարկել միայն փոքր դետալներ:

Պայմանագիրը չի կարող կնքվել ընթացիկ շաբաթում, քանի որ Բենիտեսը նեապոլյան ակումբին պատրաստում է իտալական Սերիա-Ա-ի վերջին խաղին: Մայիսի 31-ին «Նապոլի»-ն կընդունի Հռոմի «Լացիո»-ին, ով համարվում է նեապոլցիների հիմնական մրցակիցը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում:

Անցնող շաբաթ «Ռեալ»-ը խզել է իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտիի պայմանագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]