Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրատարակվել է «Եղեռն Եղեռնից հետո» գիրք ալբոմ

Հրատարակվել է «Եղեռն Եղեռնից հետո» գիրք ալբոմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը (գիրք-ալբոմը տես այս հղումով), որի հրատարակությունը իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) կողմից՝ ՀՀ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների և «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, շուտով պատրաստ կլինի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից, գրքի էլեկտրոնային տարբերակն արդեն իսկ պատրաստ է և վկայում է կատարված հսկայածավալ աշխատանքի մասին:

Փաստական առատ և արժեքավոր նյութից զատ գրքում զետեղված են 75 քարտեզներ, որոնցից ցանկացածը աննախադեպ հարուստ տվյալներ է պարունակում:

Գիրքը նվիրվում է Հայոց հայրենիքում անհետացվող մշակույթի բեկորները գոնե թղթի վրա փրկել ջանացած Թորոս Թորամանյանի, Արամ Վրույրի, Հովսեփ Օրբելու, Ստեփան Լիսիցյանի, Աշխարհաբեկ Քալանթարի, Ժան-Միշել Թիերրիի, Պաոլո Կուենոյի, Արմեն Հախնազարյանի և մյուսների անմար հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]