Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական ընկերություններին օգնելու համար կօգտագործենք մեր կապերը. «Մայքրոսոֆթի» տարածաշրջանային նախագահ

Հայկական ընկերություններին օգնելու համար կօգտագործենք մեր կապերը.  
«Մայքրոսոֆթի» տարածաշրջանային նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ» ընկերությունը Հայաստանում հիմնելու է ամպային և բջջային տեխնոլոգիաների նոր կենտրոն, որը կդառնա ընկերության 10 լավագույն կենտրոններից մեկն աշխարհում: Տարածաշրջանային կենտրոնի ստեղծման և համագործակցության մասին պայմանագրերը ստորագրվեցին Հայաստանի կառավարությունում: Պայմանագրերի ստորագրումից հետո «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը պատասխանեց կենտրոնի ստեղծմանը և Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-«Մայքրոսոֆթ» ընկերությունը, Հայաստանում ինը տարի ունենալով ներկայացուցչություն, ընդլանում է իր ծրագրերի շրջանակը։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ է ընդգրկում համագործակցության այս փաթեթը և ի՞նչ կշահի կողմերից յուրաքանչյուրը։

-Համաձայն «Մայքրոսոֆթի» որդեգրած նոր ռազմավարության ընկերությունը խրախուսում է կազմակերպություններին և անհատներին ավելիին հասնելու համար՝ տրամադրելով նրանց համապատասխան տեխնոլոգիական գործիքներ։

Մենք աջակցում ենք տեղի ձեռներեցներին և ընդլայնում գործընկերությունը ծրագրավորողների համայնքի հետ մեր ինովացիոն կենտրոնների և մեր գլոբալ BizSpark ծրագրի միջոցով։ BizSpark-ի շրջանակում ստարտափերը ձեռք են բերում իրենց զարգացմանը անհրաժեշտ ծրագրերը և ստանում աջակցություն։ Մինչ այժմ մենք աջակցել ենք ավելի քան 16 հազար եվրոպական ստարտափերի (և ավելի քան 100 հազարին ամբողջ աշխարհում)։

Հայաստանը ներկայումս հանդիսանում է շուկայում մեծ ներուժ ունեցող տեխնոլոգիական կենտրոն։ Զարգացում ապահովելու համար այն պետք է դառնա թվային հասարակություն՝ ներառելով տեխնոլոգիաներ խթանելու մրցունակությունը, աճը և արտադրողականությունը յուրաքանչյուր ոլորտում։ Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես իրական գործընկեր՝ խրախուսելով տեխնոլոգիաների կիրառումն իբրև զարգացման կատալիզատոր։ Միաժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել կառավարության հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, արդյունավետ և ապահով լուծումների ներդրումը, որպեսզի կառավարությունը նույնպես բարձրացնի իր արտադրողականությունը և արդյունավետությունը՝ օգտագործելով մեր ծառայությունները և լուծումները։ 

-Ի՞նչ դերակատարություն է ունենալու ամպային և բջջային տեխնոլոգիաների նոր կենտրոնը Հայաստանում։ Ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված, և ինչպիսի՞ ազդեցություն կունենան միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության վրա:

-Կենտրոնը հանդիսանալու է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ)-ի մի մասը և կաջակցի ստարտափերին, որոնք կմշակեն լուծումներ ամպային և բջջային մեր հարթակների հիման վրա։ Ինչպես նախկինում, մենք կօգտագործենք մեր ունեցած կապերը և փորձառնությունը՝ օգնելու համար հայկական ընկերություններին մշակել ավելի լավ արտադրանքներ, ներգրավվել ֆինանսավորում և ավելի լավ ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային շուկայում։

Ի հավելումն, մենք կընդլայնենք մեր ջանքերը աշխատուժի զարգացման ուղղությամբ։ Ներկայումս 2000-ից ավելի ուսանողներ օգտվում են ՄԻԿ-ի կազմակերպված տեխնիկական և ոչ տեխնիկական դասընթացներից և սեմինարներից։ 300-ից ավելի ուսանողներ ներգրավված են մեր պրակտիկայի ծրագրում, որի արդյունքում աշխատանքի են անցնում հայկական առաջատար ընկերություններում՝ ստանալով բարձր վարձատրվող աշխատանք։ Մենք հավատում ենք, որ նոր կենտրոնը կօգնի մեզ կրկնապատկել այս ցուցանիշները՝ արդյունքում ստեղծելով ավելի բարեկեցիկ և բարգավաճ Հայաստան։

-Կառավարության հետ լիցենզավորման առաջին համաձայնագրի կնքելը լրջագույն քայլ է երկրում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարելավման ուղղությամբ։ Բացի երկրի իմիջի վրա դրական ազդեցություն թողնելը, ինչպիսի՞ երկարաժամկետ և կարճաժամկետ դրական արդյունքներ են ակնկալվում։

-Կիբեռհանցագործություններից վնասը համաշխարհային տնտեսության տեսանկյունից տարեկան կազմում է 500 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր օր մեկ միլիոնից ավելի անձինք դառնում են կիբեռհանցագործության զոհ։ «Մայքրոսոֆթ» ընկերությունը աշխատում է պաշտպանել մտավոր սեփականության իրավունքը և ետ պահել սպառողներին ոչ լիզենզավորոված ծրագրեր ներբեռնելուց կամ գնելուց, որոնք կարող են իրենց մեջ պարունակել լրտեսության, համակարգը խափանող և այլ տեսակի վիրուսներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նույնականության գողության, տվյալների կորստի և համակարգային խափանումների։ Մենք օգնում ենք պաշտպանելու մեր սպառողներին անօրինական և ծովահենային ծրագրերից՝ համագործակցելով կառավարությունների, իրավապահ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ նվազեցնելու համար անօրինական ծրագրերի հետ կապված ռիսկերը։ Մեր նպատակն է ստեղծել ավելի անվտանգ ինտերնետ միջավայր՝ որտեղ անհատները կարող են վստահությամբ օգտագործել իրենց համակարգիչները և օգտվել ծառայություններից։

-Խորհրդի կազմում ունենալով նոր գլխավոր գործադիր տնօրեն՝ «Մայքրոսոֆթը» ներկայանում է որպես առաջատար ամպային և բջջային աշխարհում։ Ինչո՞վ եք Դուք տարբերվում Ձեր մրցակիցներից։ Ո՞րն է «Մայքրոսոֆթի» նոր տեսլականը և ռազմավարությունը, որը ընկերությանը մի քայլ առաջ է պահում Ձեր մրցակիցներից։

-«Մայքրոսոֆթ» ընկերությունում մենք մշտապես կարևորում են մեր սպառողներին։ Մեր առաքելությունն է ամբողջ աշխարհում խրախուսել մարդկանց և բիզնեսներին հասնել ավելիին։ Մենք բոլորս այժմ ապրում են բջջային և ամպային աշխարհում, որտեղ ժամանակը ամենաթանկ արժեքն է։ Այս իրականությունը հաշվի առնելով՝ «Մայքրոսոֆթը» առաջարկում է ամենաընդգրկուն և համապատասխան արտադրողականության և ամպային լուծումները, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսներին, կազմակերպություններին և քաղաքացիներին ամբողջովին իրացնել իրենց ներուժը։ Երբ մարդկանց տալիս ենք ճիշտ գործիքներ, մենք օգնում ենք նրանց քաղել ավելին իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեից։

Այսպիսով, անդրադառնալով Ձեր հարցին, թե ինչով ենք մենք տարբերվում մեր մրցակիցներից, պարզ և հասկանալի ձևով կարող եմ ասել, որ մենք տրամադրում ենք հաճախորդամետ լուծումներ, որոնք օգնում են մարկանց անել ավելին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ անկախ իրենց օգտագործած սարքավորումից։ Մենք նաև հասկանում ենք, որ որքան էլ տեխնոլոգիան հզոր լինի, մարդիկ այն կօգտագործեն, եթե վստահեն։ Իսկ մենք աշխատում ենք ձեռք բերել և պահպանել այս վստահությունը՝ ուշադրություն դարձնելով մեր հաճախորդների տվյալների գաղտնիությանը և անվտանգությանը։ Ինչպես Դուք գիտեք, մենք ամպային ծառայություններ տրամադրող առաջին ընկերությունն ենք, որի առևտրային պայմանագրերը համապատասխանում են ԵՄ տվյալների պաշտպանության մարմնի սահմանած խիստ չափորոշիչներին, որոնք հայտնի են որպես մոդելային դրույթներ։ Ամպային ծառայություններ առաջարկող այլ ընկերությունները կարող են խոսել գաղտնիության, անվտանգության և  գաղտնիության մասին իրավունքի համապատասխանելիության մասին, բայց մենք մշտապես փնտրում և ստանում  ենք անկախ մարմնի կողմից վավերացում, ինչպես նաև պայմանագրով սահմանվող հստակ խոստումների միջոցով իրականցնում ենք բոլոր մեր պահանջները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]