Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԳՊԱ-ի մոդելավորման բաժինն ավարտող ուսանողները ներկայացրին իրենց դիպլոմային հավաքածուները

ԵԳՊԱ-ի մոդելավորման բաժինն ավարտող ուսանողները ներկայացրին իրենց 
դիպլոմային հավաքածուները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ավարտական կուրսի ուսանողները հանրությանը ներկայացրին իրենց դիպլոմային հավաքածուները: Մայիսի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում անցկացված միջոցառմանն ավարտական կուրսի ուսանողները ներկայացրին ավելի քան հարյուր զգեստ:

ԵԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանն ընդգծեց, որ ըստ ավանդույթի՝ ամեն տարի կրթօջախի դիպլոմային պաշտպանությունները տեղի են ունենում Հայաստանի նկարիչների միությունում:

«Այս տարի որոշեցինք նաև ցուցադրություն կազմակերպել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է, ես էլ գնահատելու եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Իսաբեկյանը: Նա հավելեց, որ այս տարի բուհը նշում է ստեղծման 70-ամյակը, և այդ առթիվ կրթօջախում տարաբնույթ տոնական միջոցառումներ են նախատեսել:

ԵԳՊԱ համակարգչային-գեղարվեստական նախագծման և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը կարևորեց միջոցառման անցկացումը:

«28 մասնակից ներկայացնում է 110 զգեստ: Ամեն մասնակից 4-5 զգեստ է մոդելավորել: Այս տարի, որքան հնարավոր է եղել, շեշտը դրել ենք ազգայինի վրա, զգեստների վրա ազգային տարրեր ենք օգտագործել»,- պարզաբանեց նա:

Մերի Թարխանյանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ավարտական կուրսի ուսանող է:

«Ներկայացրել եմ «մինիմալիզմ» թեմայով զգեստների հավաքածու: Ոգեշնչվել եմ ճապոնական մինիմալիստական ոճով արված ինտերիերից, փորձել եմ ներկայացրել աքսեսուարներ, որոնք պատրաստված են էկոլոգիապես մաքուր հումքից՝ փայտից»,- նշեց նա:

Երևանի գեղարվեստի ինստիտուտը (ներկայումս` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) հիմնադրվել է 1945-ին: Կրթօջախում սովորել են բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]