Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարեկան 2-2.5 հազար ուսանողներ կկարողանան վերապատրաստում անցնել«Մայքրոսոֆթի» միջոցով

Տարեկան 2-2.5 հազար ուսանողներ կկարողանան վերապատրաստում 
անցնել«Մայքրոսոֆթի» միջոցով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալվող համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: Այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մայիսի 26-ին կնքված պայմանագրերին:

«Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ տարեկան 2-2.5 հազար ուսանողներ կկարողանան վերապատրաստում անցնել «Մայքրոսոֆթի» միջոցով: Բացի այդ, մոտավորապես 200 սկսնակ ընկերությունների կտրվի աջակցություն, իսկ հանրակրթական ոլորտում կներդրվի լավագույն փորձը:  Կարևոր է նաև այն, որ «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունն ընդգրկում է նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը, ինչի  շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի և ավելի ճանաչելի կդառնա, իսկ վարկանիշային առումով կբարձրանա Հայաստանի նկատմամբ վստահությունը: Դա կարևոր հանգամանք է Հայաստանում ներդրումներ կատարելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ճշմարիտյանը:

Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքված համաձայնագրերը: «Առաջինը մեր հետագա համագործակցության մասին հուշագրի ստորագրումն էր, որը ընդգրկում է բոլոր ոլորտները, այսինքն՝ նախկինում ունեցած համաձայնագրի թարմացում էր: Երկրորդը՝ տարածաշրջանային ինովացիոն կենտրոնի ստեղծումն է, որը հանդիսանալու է «Մայքրոսովթի» ինովացիոն լավագույն կենտրոններից մեկը: Դրա հենքի վրա էլ կատարվելու է ամպային տեխնոլոգիաների և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումը: Ստորագրվել են նաև համաձայնագրեր պաշտպանության և կրթական ոլորտներում»,- պարզաբանեց նա:

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են համագործակցության հուշագիր և փոխգործակցությանն ուղղված պայմանագրեր, որոնք կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]