1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոստելեկոմ»-ը լրագրողական ՏՏ մրցույթի հաղթողին շնորհեց Չինաստանի ուղեգիր

«Ռոստելեկոմ»-ը լրագրողական ՏՏ մրցույթի հաղթողին շնորհեց Չինաստանի 
ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ» ընկերությունն ամփոփեց «Տեխնոլոգիաներ կյանքի համար-ինտերնետը լույսի արագությամբ» խորագրով լրագրողների միջազգային մրցույթի արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի հաղթողն ստացավ ուղեգիր դեպի Չինաստան, իսկ մյուս բոլոր մասնակիցներն ստացան պատվոգրեր և խրախուսական նվերներ:

«Ռոստելեկոմ» խմբի անդամ «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ ընկերությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում լրագրողների մասնակցությունը: «Շատ գովելի է, որ Հայաստանում մեր լրագրողները շատ ակտիվ մասնակցում ու լուսաբանում են հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի զարգացումները: Մրցույթը, որ կազմակերպվել  է «Ռոստելեկոմ»-ի և «Huawei» տեխնոլոգիական ընկերության կողմից, ներառում էր հիմնականում ռուստաստանյան լրագրողներին, և այս տարի մեզ հաջողվեց նաև մրցույթում ներգրավել հայաստանյան լրագրողներին: Կփորձենք հաջորդ տարիներին ևս ապահովել նրանց մասնակցությունը: Հաղթողը կմեկնի Չինաստան` Շենչժեն քաղաքի «Huawei»-ի կենտրոնակայան, այնտեղ կծանոթանա նորագույն տեխնոլոգիաներին: Կարծում եմ` նա հետագայում կփոխանցի իր գիտելիքներն արդեն Հայաստանում իր գործընկերներին»,- նշեց Հայկ Ֆարամազյանը:

Մրցույթի հաղթող Հայկուհի Ասատրյանի խոսքով` լրագրողները մեծ դերակատարում ունեն Հայաստանի, որպես տեխնոլոգիական երկրի, կայացման գործում: «Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանն աշխարհի քարտեզին պետք է դիրքավորվի որպես տեխնոլոգիական երկիր, և այդ գործում մեծ է լրագրողների դերը: Մենք պետք է գտնենք նորարար երիտասարդներ, նրանց նվաճումները լուսաբանենք, նրանց ոգևորենք, որպեսզի տնտեսական կայուն աճը, որ պահպանվում է ՏՏ ոլորտում, ավելի տեսանելի լինի, իսկ մեր երիտասարդները ձգտեն նոր հաղթանակների»,- նկատեց Հայկուհի Ասատրյանը: Լրագրողը մրցույթին ներկայացրել էր երեք աշխատանք, որոնցից մեկը 2014 թվականի տարեկան ամփոփումն էր, որով ներկայացրել է ՏՏ նախորդ տարվա  նշանակալի իրադարձությունները:

Մրցույթին ներկայացվել է 20 աշխատանք, մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնել մեկից ավելի աշխատանքներ: Մրցույթին մասնակցել է «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Անի Նազարյանը` ներկայացնելով «Հայ ծրագրավորողները գտել են` ինչպես երկրում ավոկադո աճեցնել. նորարարական 5 նախագծեր» խորագրով նյութը, և ստացել խրախուսական մրցանակ:

Մրցույթին կարող էին մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող տպագիր մամուլի` պարբերականների, ամսագրերի, ռադիոյի և հեռուստատեսության, առցանց մամուլի` այդ թվում` լրատվական գործակալությունների, սոցիալական մեդիա-հարթակների լրագրողներ, բլոգերներ, ֆոտոլրագրողներ:

Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկվել էր հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող մի շարք կառույցների և ԶԼՄ-ների ղեկավարներ՝ Կարեն Վարդանյան` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, Բագրատ Եգիբարյան` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, Եվա Հյուսյան` «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրեն, Արամ Անանյան` «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, Սիրանուշ Գյուրջինյան` «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ, («Ռոստելեկոմ» խումբ), Հանրային կապերի բաժնի ղեկավար, Գալինա Դավիդյան`«Новости-Армения» ՄՏԳ գլխավոր տնօրեն:

Ռոստելեկոմը մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (Ռուսաստան, РАЭК), «Միխայլով և գործընկերներ»-ի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև առաջատար ռուսաստանյան և հայկական ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ:

«Ռոստելեկոմ»-ն ամփոփեց լրագրողների շրջանում կազմակերպված՝ «Տեխլոնոգիաներ կյանքի համար. Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի արդյունքները։ Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]