Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Երիցյանի ոստիկանական փորձը նրան թույլ է տալիս որոշ հետևություններ անել Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով

Արմեն Երիցյանի ոստիկանական փորձը նրան թույլ է տալիս որոշ հետևություններ 
անել Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ոստիկանական փորձը նրան թույլ է տալիս ենթադրելու, որ տարօրինակ չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակահերթի արդյունքում ոչ ոք չի վնասվել: «Իմ ոստիկանական փորձը թույլ է տալիս ենթադրել, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ մի բացառեք» ,- ասաց նախարարը` Ազգային ժողովում պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ մեքենային այդքան փամփուշտ դիպչի, սակայն դրանում եղած անձանցից որևէ մեկն անգամ քերծվածք չստանա: Նախարարը վստահ է, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բացահայտելու համար:

Արմեն Երիցյանը կոչ արեց սպասել իրավապահ մարմինների գնահատականներին և ժամանակից շուտ եզրակացություններ  չանել: «Սյունիքի մարզպետի նկատմամբ մահափորձ է եղել, քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ կանեն, որ այդ դեպքը բացահայտեն: Այս պահին նախաքննություն է ընթանում և կոչ եմ անում սպասել նախաքննության արդյունքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը:

Դիտարկմանը, թե շատ են խոսակցություններն այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմականացված է, Արմեն Երիցյանը չհամաձայնեց, նշելով, որ ոչ մի նորմալ մարդ ընդունակ չէ նման քայլի:

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենայինկրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքիմարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետիօգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանվարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]