Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև հուշագրի ստորագրումը կնպաստի ՏՏ ոլորտի ներուժի լիարժեք իրացմանը

ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև հուշագրի ստորագրումը կնպաստի ՏՏ 
ոլորտի ներուժի լիարժեք իրացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է ­«Մայք­րո­սոֆ­թ» ընկերության Կենտ­րո­նա­կան և Ար­ևե­լյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաև մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում` նաև «Մայքրոսոֆթ»-ի գործունեությամբ և հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով:

Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: 

Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը  քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հանդիպումից հետո ՀՀ կառավա­րության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]