Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ հրաձիգները կմրցեն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ հրաձիգները կմրցեն աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար  հայ հրաձգներից 2-ը մեկնել են Մյունխեն:

Հայաստանը Մյունխենում կներկայացնեն 4 մարզիկներ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները: Նրանք բոլորն էլ հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձևում: Հայ մարզիկները աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: 19-ամյա Սուրենն ու Հրաչը ուժերը կչափեն մեծահասակների պայքարում: Մյունխենում խաղարկվում են Ռիո 2016-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակն կարժանանա ուղեգրի, սակայն, եթե առաջատարները արդեն իսկ ունենում են ուղեգիր, ապա այն բաժին է հասնում հաջորդ տեղերն զբաղեցնողներին: Մեր մարզիկներն մրցելույթները կսկսեն մայիսի 28-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]