Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քեմերոնը Բեռլինում Մերկելի հետ քննարկելու Է «եվրոպական հարցեր»

Քեմերոնը Բեռլինում Մերկելի հետ քննարկելու Է «եվրոպական հարցեր»

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, պաշտոնական այցով կժամանի Բեռլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԳՖՀ-ի կառավարության մամուլի ծառայությունը:

Քեմերոնն ընդունվելու Է պաշտոնական պատիվներով, ենթադրվում Է, որ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո համատեղ բրիֆինգ կանցկացվի մամուլի համար:

Այցի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Վիրտցը հայտարարել Էր, որ քննարկվելու են «երկկողմ եվրոպական հարցեր», բայց թե հատկապես ինչ Է ցանկանում կանցլերի հետ քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետը, վաղօրոք անկարելի Է կանխագուշակել:

Նախօրյակին Դեւիդ Քեմերոնը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել Է Եվրամիության բարենորոգումը, որի իրականացմանը Մեծ Բրիտանիայի ղեկավարը մտադիր Է գործընկերներից հասնել նախքան Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջն անցկացվելիք հանրաքվեն:

«Վարչապետն ընդգծել Է, որ բրիտանացիները դժգոհ են գոյություն ունեցող դրությունից եւ կարծում են, որ ԵՄ-ն պետք Է փոխվի, որպեսզի վերացվի այն, ինչն իրենց անհանգստացնում Է,- նշել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:- Ժան Կլոդ Յունկերը կրկին հայտարարել Է, որ ինքը կցանկանար համաձայնագրի արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի համար եւ աջակցել դրան»: Քեմերոնը եւ Յունկերը «համաձայնության են եկել, որ կպահանջվեն հետագա բանավեճեր, այդ թվում այլ ղեկավարների հետ՝ ավելի հաջող առաջշարժման համար»:  

Մեծ Բրիտանիան պնդում Է իր համար «հատուկ կարգավիճակի» ամրագրումը: Երկիրը ցանկանում Է ստանալ երաշխիքներ, որ իրեն չեն հարկադրի մասնակցելու քաղաքական եւ ֆինանսական ոլորտում հետագա ինեգրացմանը: Ներգաղթյալների հոսքը նվազեցնելու համար Քեմերոնը մտադիր Է սահմանափակել թագավորության տարածքում նպաստներ ստանալու ԵՄ-ի մյուս երկրների քաղաքացիների իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]