Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում

Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ մայիսի 26-ին,  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` ծանոթանալու Հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների խնդիրներին և տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, այս այցով մեկնարկել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մարզային այցելությունների շարքը. նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ հանրապետության բոլոր մարզերում:

Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը շրջայց է կատարել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել ծառայողների աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Այնուհետև մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետը, բաժանմունքների ղեկավարները և հարկադիր կատարողները Ծառայության ղեկավարին են ներկայացրել մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկներ են հնչել նաև օրենսդրական  փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության խնդրի լուծման նպատակով շարունակվում են ներդրվել արդի տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ, մասնավորապես, ավարտական թեստավորման փուլում են գտնվում էլեկտրոնային վճարման համակարգերի համակցման աշխատանքերը:

«Ծառայության հաջորդ քայլը կլինի այն, որ մարզերում գործող քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները այսուհետ կոչված կլինեն ոչ միայն ըստ հարուցված կատարողական վարույթների և վարչական տույժերի վճարումների կատարմանը, այլև քաղաքացիները հնարավորություն կունենան գրասենյակում ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն»,- իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միհրան Պողոսյանը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինեն առավել նախաձեռնող և հետևողական:  

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]