Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի Վարթո գավառի կառույցի անդամները մտել են քրդական ԺԴԿ

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի Վարթո գավառի կառույցի անդամները մտել են 
քրդական ԺԴԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր անդամներն անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այսպիսով, Վարթոյում իշխող կուսակցությունը մնացել է առանց աջակիցների:

«Մեր երկրի և ժողովրդի, խաղաղության և հանգստության համար այսպես հարմար գտանք, ցանկացանք լինել մեր բարեկամների, մեր հասարակության կողքին»,- այսպես է մեկնաբանել քրդամետ կուսակցության շարքերն անցնելու փաստն իշխող կուսակցության շտաբի նախկին պետ Շաբան Դենիզը:

Նախկինում նման դեպք գրանցվել էր արդեն Բաթմանի շրջանում: Դավութօղլուի կուսակցության անդամ 47 գյուղապետ և թաղապետ անցել էին քրդական կուսակցության շարքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]