Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոտայքի նորանշանակ մարզպետը հերքում է Գագիկ Ծառուկյանի կապն իր նշանակման հետ

Կոտայքի նորանշանակ մարզպետը հերքում է Գագիկ Ծառուկյանի կապն իր 
նշանակման հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ինքը մարզպետ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: «Իսկ ինչ-որ տեղ լսե՞լ եք, որ  Գագիկ Ծառուկյանը կապ ունի իմ նշանակման հետ: Գագիկ Ծառուկյանի գործոնը ոչ մի դեր չի խաղացել իմ նշանակման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գուլոյանը:

Հարցին՝ այդ դեպքում ո՞ր առավելության համար է մարզպետ նշանակվել, Գուլոյանը նշեց, որ հավանաբար նշանակվել է լավ աշխատելու համար:

Անդրադառնալով հարցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններին պաշտպանո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանի թեկնածուին, Գուլոյանը նախ նկատեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում և չի միջամտում Աբովյանի քաղաքապետի ընտրություններին: «Բայց ես պաշտպանելու եմ Վահագն Գևորգյանի թեկնածությունը, քանի որ կարծում եմ, որ նա կկարողանա լավ կատարել համայնքի ղեկավարի դժվար գործը»,- ասաց Գուլոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]