Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ի շրջանակում կանցկացվեն 
բազմաբնույթ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվի 36 միջոցառում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 26-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Ամբողջ աշխարհում գեղարվեստական կրթության խնդիրներին լուրջ ուշադրություն է դարձվում: Արդեն չորս տարի Հայաստանը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ միջոցառումներին: Սա հնարավորություն է տալիս ամփոփել տարվա ընթացքում գեղարվեստական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև վեր հանել բացթողումները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող միջոցառումներն անցկացվում են մայիսի 25-31-ը:

 «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ի շրջանակում տեղի կունենա 36 միջոցառում` 18 ուղղություններով: Մեր գլխավոր ձեռքբերումներից մեկն այս ընթացքում կարելի է համարել Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծումը, որի շնորհիվ մենք մարզերի երեխաներին երաժշտական գործիքներ ենք տրամադրում, իսկ երաժշտական դպրոցներին՝ ազգային նվագարաններ ստեղծելու հնարավորություն տալիս»,-նշեց նա:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ընդգծեց, որ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը յուրօրնակ ստուգատես է:

«Աշխատել ենք ընդգրկել գեղարվեստական կրթության բոլոր ճյուղերը: Այս տարվա ծրագիրն իր բազմազանությամբ մի քիչ տարբերվում է նախորդ տարվա ծրագրերից: Այս տարի մենք կունենանք նաև համատեղ համերգներ` Երևանի և մարզերի երեխաների մասնակցությամբ, ինչը լավ առիթ է փորձի փոխանակման համար: Միջոցառումները կամփոփվեն  Կամերային երաժշտության տան հարակից տարածքում` գեղարվեստի և կերպարվեստի ցուցահանդեսներով, ինչպես նաև փողային նվագարանների ելույթով»,-նշեց նա:

Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը, որտեղ, սկսած 2012 թվականից, յուրաքանչյուր տարվա մայիսի չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]