Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ-ն «Օդնոկլասսնիկի»-ով ադրբեջանական «հետախույզներին» ապատեղեկատվական նյութերով մոլորեցրել է

ՀՀ ԱԱԾ-ն «Օդնոկլասսնիկի»-ով ադրբեջանական «հետախույզներին» 
ապատեղեկատվական նյութերով մոլորեցրել է

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանական կողմը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացել, ներկայանալ որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ և քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու միջոցով տվյալներ կորզել: Այս մասին նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով  «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր  «Hovik Margaryan»-ը, «Edgar Mi­nas­yan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախ­տագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քա­ղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցան­ցե­րում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպ­քում դիմել ՀՀ ԱԱԾ»,-հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]