Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրայան Հրիսթեան վերահաստատում է Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ԵՄ-ի հանձնառությունը

Թրայան Հրիսթեան վերահաստատում է Հայաստանի հետ երկխոսությունը 
շարունակելու ԵՄ-ի հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ չէ Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան ևս մեկ անգամ վերահաստատեց այն միտքը, որ Եվրամիությունը ցանկանում է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ, քանի որ Արևելյան գործընկերության անդամ ցանացած երկրի հետ համագործակցությունը շատ կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի համար: «Կովկաս 2014» խորագրով գիտաժողովի ընթացքում Հրիսթեան հիշեցրեց, որ օրեր առաջ Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը և ԵՄ-ն ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցությունը խորացնելու հանձնառությունը: «Արևելյան գործընկերության ցանկացած երկրի հետ համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, ինչին մենք ևս մեկ անգամ ականատես եղանք Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Մենք վերահաստատեցինք, որ Արևելյան գործընկերության երկրներն ինքնուրույն են իրենց ապագան որոշելու հարցում, և կարող են առանց խոչընդոտների և խնդիրների այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվել: Ուստի, այս առումով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ չի կարող լինել Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա հույս հայտնեց, որ շուտով Հայաստանը և ԵՄ-ն երկխոսություն կսկսեն համագործակցության վերաբերյալ նոր իրավական հիմքեր ձևավորելու շուրջ: Նա նշեց, որ հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան, ինչը կողմերը վերահաստատել են Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում:

Դեսպանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Եվրամիությունը պատրաստ է բոլոր ուղղություններով համագործակցել Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների հետ, ինչպես նաև նպաստել այդ երկրների միջև երկխոսությանը: Նա նաև նշեց, որ 2014թ. շատ կարևոր տարի էր Եվրամիության համար, քանի որ հնարավոր եղավ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղիները Արևելյան գործընկերության մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]