Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հինգ հարյուր հնդիկներ տուժել են աննախադեպ շոգի պատճառով

Հինգ հարյուր հնդիկներ տուժել են աննախադեպ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում գրանցվել է աննախադեպ շոգ եղանակ, ինչի հետեւանքով  տուժել են ավելի քան 500 բնակիչներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, Ալլահաբադ քաղաքում գրանցվել է 47,7 աստիճան տաքություն:  Երկրի իշխանությունները տեղացիներին խորհուրդ են տալիս հնարավորինս շատ հեղուկ օգտագործել եւ դուրս գալ փողոց միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Կալկաթայում շոգի պատճառով տաքսիստ է մահացել, ինչի պատճառով տաքսի ծառայությունները որոշել են, որ իրենց աշխատակիցները օրվա շոգ ժամերին չեն աշխատի: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ շոգի պատճառով գրանցված մահերի թիվը գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Օդերեւութաբաններն էլ հայտարարել են, որ մինչեւ շաբաթվա վերջ ջերմաստիճանի նվազում չի նախատեսվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]