1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գավառի քաղաքային գրադարանը հարստանում է նոր գրքերով եւ զինվում տեխնիկական միջոցներով

Գավառի քաղաքային գրադարանը հարստանում է նոր գրքերով  եւ զինվում տեխնիկական միջոցներով

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գավառի  քաղաքային գրադարանը կազմավորվել է 2002 թվականին` քաղաքի 6 գրադարանների միավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքային գրադարանից, այն այսօր ունի 86 հազար 866 կտոր գրականություն, որը ամեն տարի համալրվում է քաղաքապետարանից հատկացված դրամաշնորհի միջոցներով: Գրադարանում գործում են 4 սպասարկաման բաժիններ` գեղարվեստական, մասնագիտական գրականության եւ մանկական, մատենագիտական գրականության, որոնցից առաջին երեքը  սպասարկման բաժիններ են, իսկ մատենագիտականը` տեղեկատվական: Շենքային բավարար պայմանների, առկա գրաֆոնդի եւ քաղաքապետարանի մշտական հոգածության հանգամանքները հաշվի առնելով` վերջերս  Գավառի քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացավ հանրային գրադարանի կարգավիճակ, որի շրջանակներում գրադարանին հատկացվեց գույք, տեխնիկա  եւ 866 կտոր նոր գրականություն, իսկ  գրադարանն ունեցավ համացանցային կապ, որի տարեկան վճարը նույնպես հոգալու է նախարարությունը:»Գավառի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության հոգածության շնորհիվ Գավառ համայնքի քաղաքային գրադարանը տարածաշրջանում դարձել է հանրային նշանակության կարեւորագույն մշակութային կենտրոն, որտեղ ընթերցողին եւ բնակչին տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն եւ անհրաժեշտ գրականություն»,- նշեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]