Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունենա նորակառույց շենք

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունենա նորակառույց շենք

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունանա նորակառույց շենք եւ կրթական ամենաարդիական պայմաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, նոր դպրոցական շենքը կկառուցվի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով` 2 միլիոն 970 հազար ԱՄՆ դոլարի ներդրմամբ: «Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցն ընդգրկված է Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության  բարելավման ներդրումային ծրագրում»: Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ներկայիս շենքը, որը կառուցվել է 1966 թվականին,  964 աշակերտական տեղով, վթարային է եւ վերականգնման եւ ուժեղացման համար ոչ ենթակա: Նորակառույց դպրոցական շենքը, որը կբարձրանա դպրոցի մարզահրապարակի մի մասում, կշահագործվի 660 աշակերտական տեղով: Մեկ աշակերտի հաշվով դպրոց կառուցելու համար պետությունը ծախսելու է 4500 դոլարին համարժեք դրամ»,-նշեց բաժնի վարիչը: Դպրոցական նորակառույց շենքի նախագծման եւ շինարարական աշխատանքների ժամկետները կհստակեցվեն առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]