Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրեցի մայրերի ու աղջիկների պատրաստած թխվածքները կարտահանվեն Ռուսաստան

Գյումրեցի մայրերի ու աղջիկների պատրաստած թխվածքները կարտահանվեն 
Ռուսաստան

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի մայրերի ու աղջիկների պատրաստած թխվածքներն այս տարվանից կարտահանվեն նաև Ռուսաստան: Գյումրու «Անուշարան» գործարանն արդեն պայանագիր ունի ՌԴ-ի «Միլիսսա « ընկերության հետ, ըստ որի՝ սեպտեմբերից արտադրանքը կարտահանվի Ռուսաստան: Գործարանն այս պահին թողարկում է 66 արտադատեսակ: Այս մասին մայիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց   «Անուշարան» հրուշակեղենի ու խմորեղենի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը: Նշենք, որ գործարանը շատ հին պատմություն ու ավանդույթներ ունի՝ հիմնադրվել է 1852 թվականին: ԽՍՀՄ տարիներին այն եղել է տարածաշրջանի հրուշակեղեն արտադրող հզոր ֆաբրիակներից մեկը: 1996 թվականի սեփականաշնորհվել է, իսկ 2011 թվականից սկսվել է վերկառուցման աշխատանքերը: «Կատարել ենք մոտ 1,5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում: Նախ  բացվել է ալրային հրուշակեղենի արտադրամասը: 6 ամիսների ընթացքում մոտ 10 անգամ ավելացրել ենք արտադրանքը, իսկ 2 ամիս առաջ բացվել է շաքարային հրուշակեղենի արտադրամասը: Հիմնական ուշարությունն այս պահին շաքարային հրուկեղենի վրա է, քանի որ արտահանման առումով այն ավելի հարմար է: Սեպտեմբերից արտադրանքը կարտահանվի ՌԴ»,- նշեց  գործարարը՝ փաստելով, որ ՌԴ-ում, Ուկրաինայի շուկայի փակվելուց հետո, մեծ հնարավորություն է բացվել հայ հրուշակագործների համար: Սակայն սրանով գյումրեցի հրուշակագործներն իրենց աշխատանքն  ավարտված չեն համարում: «Մոտ 2 տարվա ընթացքում 1 մլն դոլարի ներդրում ևս կկատարավի՝  շաքարային հրուշակեղենի ու մանկական սննդի հետ կապված, որի պահանաջարկն ու պատվերներն արդեն կան: Ներկա պահին գործարանում աշխատողների թիվը հասնում է 100-ի, իսկ ցուրտ ամիսներին մոտ 40 տոկոսով այս թիվն ավելանում է:  Աշխատողների գերակշիռ մասը կանայք են»,- նշեց  Միսակ Բալասանյանը:Նշենք, որ մայիսի 25-ին Արագածոտնի և Շիրակի մարզ աշխատանքային այցի ընթացքում «Անուշարան» գործարանի գործունեությանը ծանոթացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]