1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոռոմի խաչմերուկի ողբերգական դեպքի առթիվ հարցաքննվել են տուժողների իրավահաջորդները

Հոռոմի խաչմերուկի  ողբերգական դեպքի առթիվ հարցաքննվել են  տուժողների իրավահաջորդները

ԳՅՈՒՄՐԻ« 25  ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 25-ին կայացավ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստը՝ նախագահող, ՇՄ առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ: Նշենք, որ դատական այս նիստին ևս կային բացականեր, բայց դատարանը որոշեց նիստը շարունակել: Դատարանն այս նիստի ընթացքում լսեց տուժողների իրավահաջորդներին՝ «ԳԱԶել» մակնիշի մարդատար մեքենայի զոհված վարորդի՝ Ռազմիկ Մկրտչյանի դուստր Հասմիկ Մկրտչյանին և զոհվածներից Արա Շիրազունու որդուն՝ Գուրգեն Թումանյանին: Հասմիկ Մկրտչյանը  պատմեց« թե ինչպես է իմացել դեպքի մասին: Նրա խոսքով՝ հայրը Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» ընկերությունում սկսել է աշխատել 2002-2003թթ.-ից« ուներ B« C կարգի վարորդական վկայական« ինչպես նաև՝ մշտապես բուժզննում է անցել: Ամբաստանյալ, «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանը« Հասմիկ Մկրտչյանին հարցրեց՝ արդյոք  տեղյա՞կ է, որ հայրը դեպքի ժամանակ «Տրանս Ակնթարթ» ընկերությունում գրանցված աշխատող չի եղել: «Հայրս տարբեր ժամանակներում կրճատվել է« որովհետև պետք է եղել քաղաքից դուրս գալ« հանգստանալու է գնացել մի երկու ամսով: Ես տեղյակ չեմ եղել, թե վերջին անգամ ինքը երբ է կրճատվել« բայց որ ինքն ուզում էր նոյեմբեր-դեկտեմբերին դուրս գալ երկրից« դա կարող եմ փաստել»,- նշեց Մկրտչյանը: Լիանա Բալյանը հայտնեց« որ Ռազմիկ Մկրտչյանի անձնական թերթիկում ընկերությունը նշել է« որ վերջինս աշխատանքից ազատվել է 2014թ. նոյեմբերի 11-ին« այսինքն` վթարի հաջորդ օրը« սակայն թե ե՞րբ է ընդունվել աշխատանքի՝ ոչ մի տվյալ չկա: Փաստաբանը նաև Հասմիկ Մկրտչյանից ճշտեց« թե տեղյա՞կ է փորձաքննության եզրակացությանն առա այն, որ մեքենան վարվել է մաշված անվադողերով« կամ  մաշված արգելակներով, տուժածի իրավահաջորդը նշեց, որ ինքն այդ եզրակացությանը ծանոթ է: Լիանա Բալյանը Հասմիկ Մկրտչյանին հարցրեց նաև վթարի պահին, միկրոավտոբուսում սահմանվածից ավելի ուղևորների թվի մասին՝ այնպես ինչպես հաստատված է փորձաքննությամբ:  Հարցին Հասմիկ Մկրտչյանը պատասխանեց՝ «Այո՛« տեղյակ եմ« բայց նաև տեղյակ եմ« որ «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ն ունի այդ թույլտվությունը»: Դատարանը լսեց նաև տուժողի իրավահաջորդներից Գուրգեն Թումանյանին« ով զոհված ուղևոր` Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նախկին աշխատող Արամայիս Թումանյանի (Շիրազունի) որդին է: Վերջինս դատարանում պատմեց« թե ինչպես է իմացել դեպքի մասին« ինչպես հայտնաբերվել հոր դին« նաև հայտնեց« թե տեղեկություններ է ստացել« որ մարդատար մեքենան մեծ արագությամբ է ընթացել: Դատական այս նիստի ընթացքում մյուս տուժողներին« տուժողների իրավահաջորդներին ու վկաներին դատարանը չկարողացավ լսել. վերջիններս չէին ներկայացել դատական նիստին: Այն նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանը հայտնեց« որ դատական նիստը կշարունակվի հունիսի 5-ին« իսկ մինչ այդ դատարանը միջոցներ կձեռնարկի տուժողների և վկաների ներկայությունը դատական նիստերում ապահովելու համար:Նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «ԿամԱԶ» ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող "ԳԱԶել" մակնիշների մեքենաների վթարի հետևանքով մարդատար «ԳԱԶելն" այրվել էր, ինչի պատճառով ուղևորներից 7-ը մահացել էին տեղում« ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «ԿամԱԶ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]