Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շեցինեկ քաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Շեցինեկ քաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 
նվիրված միջոցառումներ

ՇԵՑԻՆԵԿ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Շեցինեկ քաղաքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումներին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Շեցինեկի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ լեհեր:

Շեցինեկի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ պատարագ, որից հետո մասնակիցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներով և շապիկներով երթով անցան քաղաքի գլխավոր փողոցով:

Շեցինեկի կենտրոնում գտնվող համայնքային մշակութային կենտրոնի բակում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հայկական երաժշտության համերգ՝ նվիրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և Շեցինկի քաղաքապետ Յերժի Հարդի-Դուգլասը: Իր ելույթում դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին, նշել է, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի անց, ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, դուրս եկավ պայքարի Երկրորդ համաշխարհային պատերազմում, որի հաղթական արդյունքն այսօրվա ազատ Եվրոպան է, որտեղ մենք ապրում ենք և որտեղ կերտում մեր բոլորի ընդհանուր ապագան:

Միջոցառումից հետո համայնքային մշակութային կենտրոնում Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերով տեղի է ունեցել լուսանկարների ցուցադրություն: Այն շարունակվելու է մինչև մայիսի 29-ը: Միջոցառման ավարտին կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ լեհերեն թարգմանությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]