1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին

ՀՀ ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը 
նվիրված հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մայիսի 23-ին պատվիրակությունը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է հայ համայնքի հետ շփումը, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր այցելության ծրագիր կազմելիս մշտապես նախատեսվում են հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը սիրով լսում է նրանց խնդիրներն ու մտահոգությունները եւ անհրաժեշտության դեպքում դրանք բարձրաձայնում տվյալ պետության իշխանությունների մոտ:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կատարվող օրենսդրական բարեփոխումները՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո ընթանում են օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ:

Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է կանադահայերին հետաքրքրող հարցերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում այժմ ստեղծվում է «Ընդդեմ ցեղասպանությունների» խորհրդարանական հանձնախումբ, որն էլ աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին դիմելու է համանման հանձնախմբեր ստեղծելու առաջարկով:

ԱԺ նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի մեր երկրի, մեր ազգի արդարացի պահանջի լուծմանը. ըստ նրա՝ հենց այս ճանապարհով է հնարավոր հասնել հաջողության:

Գալուստ Սահակյանը հանդիպել է նաեւ Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է հանդիպել Երեւանի քույր քաղաք Մոնրեալի քաղաքապետի հետ եւ քաջատեղյակ է Երեւանի ու Մոնրեալի քաղաքապետերի արդյունավետ համագործակցության մասին:

Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ տպավորված է Մոնրեալում տեղի ունեցած բազմահազարանոց երթից, որի մասնակիցները դուրս էին եկել փողոց՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:

Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է Երեւանի ու Մոնրեալի բարեկամական փոխհարաբերությունները եւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը եւ Մոնրեալի քաղաքապետը շրջել են քաղաքապետարանի բակում, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման օրերին պատրաստվել էր անմոռուկ ծաղիկը՝ համապատասխան գրառմամբ: 

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդարան, այնուհետեւ մասնակցել Սուրբ պատարագի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]