Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սամվել Կարապետյանի զավակները հայտնվել են Forbes-ի ցանկում

Սամվել Կարապետյանի զավակները հայտնվել են Forbes-ի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ընկերությունը որոշել է ուսումնասիրել է իր ցանկի առաջին 150 բիզնեսմենների երեխաների աշխատանքային կենսագրությունը՝ պարզելու համար, թե ովքեր են միլիարդատերերի երեխաներն ու ինչով են նրանք զբաղվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Forbes-ի այդ վարկանիշային ցանկի 7-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները՝ Սարգիս եւ Տաթեւիկ Կարապետյանները։

Սամվել Կարապետյանի ավագ որդին 2013թ.-ից սկսած «Տաշիրում» զբաղվում է առեւտրային անշարժ գույքի կառավարումով եւ այժմ նախապատրաստում է գործարկել առեւտրային ժամանցային կենտրոններ։

«Նրանցից ոչ ոք անգամ վերացական չի պատկերացրել, որ ինքը ուրիշ տեղում է աշխատելու։ Ազատ ժամանակ Սարգիսը մարտարվեստով եւ ֆուտբոլով է զբաղվում, հետաքրքրվում է կինոյով եւ երաժշտությամբ: Իմ երեխաները միշտ էլ իմացել են, որ մտնելու են ընտանեկան բիզնես եւ ցանկացել են դա»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Բիզնեսմենի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, ղեկավարում է հոլդինգի ժամանցային եւ մեդիա-բիզնեսները, մասնավորապես «Սինեմա Սթար» կինոթատրոնների դաշնային ցանցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]