Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրացի ընդդիմադիրները չդիմացան ճնշումներին

Վրացի ընդդիմադիրները չդիմացան ճնշումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ալիկ Էրոյանցի դիտարմամբ` Վրաստանի ներքաղաքական կյանքը կրկին թևակոխում է լարված շրջափուլ: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է վրացագետը, տեղեկություններ են տարածվել, որ նախկին նախագահ Միխ»իլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»՝ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող կուսակցության 4 անդամներ լքում են կուսակցությունը, նրանց թվում նշվում են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիա Բոկերիայի և µնապահպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեի անունները՝ անձինք, ովքեր Սաակաշվիլիի քաղաքական թիմի կորիզն են մինչ օրս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վրացագետը գրել է, որ կուսակցությունáõÙ չեն ժխտել շրջանառվող տեղեկատվությունը, բայց դեռևս պաշտոնապես չեն հաստատել իրենց հիշյալ կուակիցների անդամության դադարեցումը: «Միևնույն ժամանակ, տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը՝ Ս. Ռատիանին, հայտարարել է, որ նմանօրինակ զարգացումների գլխավոր պատճառն այն է, որ ՄԱՇ կուսակցության անդամների նկատմամբ եղել են լուրջ ճնշումներ: Թե ինչ է նկատի ունեցել Ռատիանին, վերջինս չի հստակեցրել, այդուհանդերձ, նա նշել է, որ շատերն այդ ճնշումներին չեն դիմացել՝ կայացնելով կուսակցությունից հեռանալու որոշում: Հիշեցնենք, որ ՄԱՇ կուսակցությունը Վրաստանում իշխանության գլուխ եկավ Սաակաշվիլիի գլխավորությամբ՝ 2003թ.-ին՝ Վարդերի հեղափոխությունից հետո՝ կառավարելով մինչև 2012թ.-ի հոկտեմբեր՝ հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղը զիջելով Բ.Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքին: ՄԱՇ-ը բավական ակտիվ և լուրջ խորհրդարանական ընդդիմություն է ներկայումս Վրաստանում, և ներկուսակցական հնարավոր խնդիրները կամ պառակտումը կարող են ճակատագրական դեր խաղալ ՄԱՇ-ի հետագա գործունեությունում»,- գրել է վրացագետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]