Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարկուտը կրկին վնասել է Արարատի մարզի համայնքները

Կարկուտը կրկին վնասել է Արարատի մարզի համայնքները

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզում մայիսի 23-ի երեկոյան տեղացած կարկուտը վնաս է հասցրել մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Դվին, Նոր Կյանք, Լուսառատ համայնքների գյուղացիական տնտեսություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ ամենից շատ տուժել են Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքների շուրջ 150 հա տարածքով խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի այգիները, ինչպես նաեւ խաղողի այգիների որոշ հատվածներ: Տերտերյանը հայտնեց, որ Նարեկ համայնքում զգալի է խաղողի կորուստը: Այն հարցին, թե ինչո՞ւ է տասնօրյա ժամկետում արդեն երկու անգամ մարզում տեղի ունենում կարկտահարություն, եւ արդյո՞ք հակակարկտային կայանները չեն նպաստում կարկտաբեր ամպերի ցրմանը, Տերտերյանը պատասխան եց. «Արարատի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են սահմանամերձ համայնքների երկայնքով, իսկ այն համայնքներում, որտեղ օրերս արձանագրվեց կարկտահարություն` չկան կայաններ, ինչն էլ հանգեցրեց նման կորստի»: Կարկտահարությունից անմիջապես հետո ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի հետ այցելել է համայնքներ, ուսումնասիրել տարածքները: Այդ առիթով այսօր` մայիսի 25-ին մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կարկուտից տուժած համայնքներում ստեղծված իրավիճակը: Համայնքների ղեկավարներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված կլինեն մասնագետներ եւ ավագանու անդամները: Հանձնարարված է, որպեսզի աշխատանքային խումբը գույքագրի վնասները` տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո` Տերտերյանի գլխավորությամբ, վնասներն ուսումնասիրող  մասնագետները մեկնել են հիշյալ համայքներ: Տերտերյանը հավելեց, որ նախատեսվում է հետագայում այդ համայնքների տարածքներում տեղադրել հակակարկտային կայանների երկրորդ պաշտպանական շերտը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]