Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վոլգոգրադում ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Վոլգոգրադում ադրբեջանցիների եւ ռուսների 
 	միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշեր Վոլգոգրադի մարզում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, 57-ամյա վոլգոգրադցին վերադարձել է տուն, սակայն, չի կարողացել իր «ԳԱԶել» ավտոմեքենան մտցնել ավտոտնակ: Դռների առաջ կանգնած է եղել մի ավտոմեքենա, որում երաժշտություն էին լսում ոչ հեռու բնակվող երկու ադրբեջանցիներ: Տեղացի բնակիչը խնդրել է հեռացնել ավտոմեքենան իր ավտոտնակի առջեւից, որպեսզի կարողանա այնտեղ կայանել «ԳԱԶելը»: Նրանց միջեւ վիճաբանություն եւ ծեծկռտոց է սկսվել: Ադրբեջանցիները ծեծել են «ԳԱԶելի» վարորդին: Նրան օգնության են հասել մի քանի տեղացիներ, որոնք աղմուկ էին լսել հարեւանի տան մոտ: Իսկ ադրբեջանցիները կանչել են իրենց համերկրացի ծանոթներին: Ինչ-որ մեկը հրդեհել է մոտակայքում կայանած «ԿամԱԶ» բեռնատարը: Ծեծկռտոցի ժամանակ տուժել է տեղի մի թոշակառու եւս: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները 4 ադրբեջանցիների բերման են ենթարկել բաժանմունք: Միջադեպի առնչությամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը մարզի ՆԳՆ վարչության պետ Ալեքսանդր Կրավչենկոյին հանձնարարել է հետաքննել եւ պատժել միջադեպի մեղավորներին, որպեսզի միջադեպը չվերածվի ազգամիջյան բախման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]