1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շառլ Ազնավուրը Մարսելում կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Շառլ Ազնավուրը Մարսելում կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մարսելում հունիսի 4-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով armenews.com կայքը, միջոցառումը կանցկացվի Մարսելի Սպիտակ տան պարտեզում (Parc de Maison Blanche): Միջոցառմանը ներկա կլինի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը: Իրադարձությանը կմասնակցի Մարսելի «Արարատ» երգչախումբը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]