1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լևոն Թոքմաջյանի քանդակն իսպանական փառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի

Լևոն Թոքմաջյանի քանդակն իսպանական փառատոնում արժանացել է Գրան Պրի 
մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն Իսպանիայի Սալամանկա քաղաքում անցկացված փառատոնից Հայաստան է վերադարձել Գրան Պրի մրցանակով: Փառատոնն անցկացվել է մայիսի սկզբին: Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են հիմնականում իտալացիները:

«Սալամանկա քաղաքը լեռնոտ Հայաստան հիշեցնող մի վայր է, և շատ գեղեցիկ քար կա այնտեղ: Բոլոր քանդակագործները նախօրոք էսքիզներ էին ուղարկել, ես էլ էի ուղարկել՝ Մեծ եղեռնի թեմայով, բայց երբ բոլոր քարերը պատրաստ տեսա, հրաժարվեցի նախնական գաղափարից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լևոն Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ փառատոնին ներկա էին մասնակիցներ Եգիպտոսից, Գերմանիայից, Ռումինիայից և այլ երկրներից:

«Նրանց կոմպոզիցիաներն ուղղահայաց էին, և ես ընտրեցի հակառակ՝ հորիզոնական լուծում, ամբողջ գիշեր նստեցի էսքիզների վրա: Ցուլ քանդակելու միտք առաջացավ: Մտածեցի, որ հետաքրքիր կլինի. պարզվեց, որ ցուլը Սալամանկա քաղաքի խորհրդանիշն է: Անմիջապես քաղաքապետը կանչեց, և հարցրեց՝ դու գիտե՞իր, որ մեր խորհրդանիշն է, պատասխանեցի, որ չեմ իմացել»,- հավելեց քանդակագործը՝ հավելելով, որ իրեն տարել են ցլամարտ դիտելու, բայց ինքը շատ ծանր է տարել տեսարանը:

«Ինձ համար անսպասելի էր Գրան Պրի ստանալը: Եվրոպայում մտածում են՝ ինչպես անեն, որ հեշտ լինի և ժամկետի մեջ տեղավորվեն, իսկ իմ նպատակը դա չէր: Ես ներքին ընդվզում էի ուզում տեսնել»,- ընդգծեց նա:

Եվ Լևոն Թոքմաջյանը քանդակել է «Եվրոպայի առևանգումը» խորագրով քանդակը«Որոշեցի մի զորեղ բան անել, խղճահարության չարժանանալ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ քանդակը կմնա Սալամանկայում:

Այժմ քանդակագործն աշխատում է Մոնթե Մելքոնյանին նվիրված քանդակի վրա, որի համար նախատեսված քարը Ղարաբաղից են ուղարկել:

«Ուզում եմ նրա կերպարում խտացնել մեր ժամանակի իսկական հայրենասերներին, որոնք իրենց կյանքը տալիս են հայրենիքին: Դրա խորհրդանիշը հենց նա է: Ինձ համար Մոնթեն բացառիկ է»,- հավելեց նա:

Լևոն Թոքմաջյանը ծնվել է 1937թ. Երևանում: Սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգել է Հայաստանի պետական երգչախմբում: Հեղինակել է բազմաթիվ քանդակներ: 1975թ. Լեհաստանի Օրոնսկ քաղաքում «Ղարաբաղցի կինը» քանդակի համար արժանացել է Գրան Պրի մրցանակի: Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս է, պրոֆեսոր: 2011թ. Էջմիածնում կանգնեցվել է նրա կերտած 1915թ. Մեծ եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձանը: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]