Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սյունիքում կանցկացվի «Տաթևի վանքը հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագրով գիտաժողով

Սյունիքում կանցկացվի «Տաթևի վանքը հոգևոր, մշակութային և դպրության 
կենտրոն» խորագրով գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, մայիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում կանցկացվի միջոցառումների շարք և «Տաթևի վանքը հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագրով գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, միջոցառումների նպատակը Տաթևի վանական համալիրի և Տաթի համալսարանի հոգևոր, կրթական, մշակութային գործունեությունը ներկայացնելն է:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան ոլորտի հայտնի մասնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական և Երևանի ճարտարագիտական համալսարաններից: Տաթևի վանքում բացման խոսքով հանդես կգա Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետը, ողջույնի խոսքով՝ Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետը: Ապա Տաթևի վանքի սեղանատանը կբացվի Տաթևի պատմաճարտարապետական կառույցներին նվիրված լուսանկարների և գրքերի ցուցահանդես, ելույթ կունենա Տաթևի վանքի երգչախումբը: Գիտաժողովում բացման խոսքով հանդես կգա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ա. Փիլիպոսյանը, ողջույնի խոսքով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]