1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում օրանգուտանգները սովորել են սելֆի անել

Մեծ Բրիտանիայում օրանգուտանգները սովորել են սելֆի անել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Բլեքփուլ քաղաքի (Լանկաշիրի կոմսություն) կենդանաբանական այգու  օրանգուտանգների զույգը սովորել Է օգտվել տեսախցիկից եւ սելֆի անել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կենդանաբանական այգու կայքը: Նշված Է, որ կենդանիները դյուրակիր խցիկն ստացել են #ORANGSELFIE ակցիայի շրջանակներում, որի ընթացքում կենդանաբանական այգու այցելուներին առաջարկվում Է համատեղ նկարվել պրիմատների հետ:  

Այն բանից հետո, երբ խցիկը հայտնվել Է մեծավանդակում, երկու Էգ օրանգուտանգները՝ Սամերը եւ Չերին, շուրջ երկուրոպեանոց տեսագրություն են նկարահանել: Տեսագրության մեջ երեւում Է, որ Չերին օբյեկտիվը մի քանի անգամ ուղղում Է իր վրա եւ կեցվածք ընդունում:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ սարքը հաջողվել Է հետ վերցնել միայն փոխարենը կապիկներին բանան առաջարկելով: «Մեզ համար հետաքրքիր Էր տեսնել, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհի ամենուժեղ եւ խելացի պրիմատներից մեկին խցիկ տանք»,- ասված Է կենդանաբանական այգու կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]