Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Rolling Stones-ն ամերիկյան իր շրջագայությունն սկսել Է Կալիֆոռնիայի մարզադաշտում

Rolling Stones-ն ամերիկյան իր շրջագայությունն սկսել Է Կալիֆոռնիայի 
մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի Petco Park  մարզադաշտում կայացած համերգով Է լեգենդար Rolling Stones ռոք խումբն սկսել իր շրջագայությունն ԱՄՆ-ում: Այն ընդգրկելու Է Հյուսիսային Ամերիկայի 15 քաղաքներ եւ հուլիսի 15-ին ավարտվելու Է Կանադայի Քվեբեք քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Rolling Stones խումբը ելույթները տեղի են ունենալու բաց մարզադաշտերում: Վերջին անգամ խումբը նման համերգներ ԱՄՆ-ում տվել Է 2007 թվականին: Առաջին ելույթը մայիսի 24-ին տեղի Է ունեցել մեծ խանդավառությամբ եւ լեփ-լեցուն մարզադաշտում: Բոլոր ցանկացողները չԷ, որ կարողացել են հայտնվել 41 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում, որը տնային հարթակ Է Գլխավոր լիգայում խաղացող բեյսբոլի Padres թիմի համար, հաղորդում Է ABC հեռուստաալիքը: Հավաքվածներին ողջունել Է Rolling Stones-ի ղեկավար Միք Ջագերը: «Մենք ուրախ ենք եւ հուզված նոր հանդիպումից եւ այն փաստից, որ հանդես ենք գալիս մարզադաշտում»,-հայտարարել Է նա:

Շրջագայության ծրագրի հիմքում խմբի՝ 1971 թվականի գարնանը թողարկված Sticky Fingers ալբոմն Է, որը լավագույններից մեկն Է համարվում ժամանակակից ռոք-երաժշտության մեջ: Հունիսի 9-ին Rolling Stones–ը  թողարկելու Է դրա նորացված տարբերակը՝ լայն հանրությանն անհայտ ստուդիական նյութով:

Միաժամանակ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երաժիշտները Petco Park-ում կատարել են իրենց ամենահայտնի կոմպոզիցիաները, ներառյալ Gimme Shelter-ը, Paint It Black-ը, Jumpin' Jack Flash-ը, Tumbling Dice-ը եւ It's Only Rock 'N' Roll-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]