Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարելավվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների ճաշացուցակը

Բարելավվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների ճաշացուցակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների սննդի բարելավման նպատակով զինվորական ճաշարանների հիմնական ճաշացուցակում մտցվել են փոփոխություններ՝ նոր կերակրատեսակների ավելացմամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռուսական ռազմակայանի զինծառայողների սննդի օրաբաժնում ներդրվող նոր ճաշացուցակը կհամապատասխանի զինվորների՝ հիմնական սննդանյութերի ֆիզիոլոգիական պահանջմունքներին, կլրացնի անձնակազմի Էեներգետիկական ծախսերը ծովի մակերեւույթից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությամբ բարձրլեռնային շոգ պայմաններում:   

Զինվորական ճաշարաններում, որտեղ ներդրվել են «շվեդական սեղանի» տարրեր, որոնք ընտրության համար տրամադրում են բազմազան կերակրատեսակներ, նոր ճաշացուցակում կավելացվեն երշիկեղեն, պելմեններ, վարեննիկներ, զրազի, բնական հյութեր, հրուշակեղեն եւ խմորեղեն: Նաեւ կմեծացվի կաթի, կաթնաշոռի, թարմ մրգերի եւ բանջարեղենի նորման: Հանգստյան եւ տոն  օրերին հիմնական ճաշացուցակին կավելացվեն  «քաղցր սեղաններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]