Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը մեկ շաբաթում արձագանքել է 282 դեպքի

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը մեկ շաբաթում արձագանքել է 282 դեպքի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները և առաջնային համարելով բնակչության պաշտպանության հիմնահարցերը՝ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 282 դեպքի: Նախարարին զեկուցվել է մայիսի 26-27-ն անցկացվող INSARAG-ի` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի վարժանքի նախապատրաստական վերջին աշխատանքների մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև մայիսի 28-ին Սարդարապատում Պաշտպանության նախարարության նախաձեռնած զորահանդեսին ՏԿԱԻ նախարարության մասնակցության մասին:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը հաղորդելէ, որ ավարտին են մոտենում Գառնիի դիտարանի բացման հետ կապված աշխատանքները: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցել ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 520 հակակարկտային կայան, արձակվել՝ 180000 կրակոց:

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]