Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի պետական պարտքը նվազել է

Հայաստանի պետական պարտքը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2014թ. նվազել է նախորդ տարվա համեմատ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ պետական բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Այդ նվազումը պայմանավորված է ինչպես հստակ գործառույթներով՝ մարումների և ստացումների տարբերությամբ, այնպես էլ փոխարժեքի գործոնով: Այս դեպքում փոխարժեքի գործոնը հակառակ ազդեցությունն է ունեցել, սակայն նույնիսկ այս պայմաններում 2014թ. մեր պարտքի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

ՀՀ գլխավոր գանձապետը նշեց, որ Հայաստանի արտաքին պարտքի չափն այս պահին ռիսկային չէ և գտնվում է կառավարելի սահմաններում: Նա վստահեցրեց, որ բոլոր միջազգային չափանիշների համաձայն՝ Հայաստանն այս պահին ունի արտաքին պարտքի բեռի նվազ ռիսկայնություն:

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը  2014թ. դեկտեմբերի 31-ի դրութամբ կազմել է 4 միլիարդ 441.5 միլիոն ԱՄն դոլար, որից կառավարության մասնաբաժինը եղել է 4 միլիարդ 1.6 միլիոն ԱՄն դոլարը: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասը կազմել է 3 միլիարդ 345.3 միլիոն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]