1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 135 երեխա

Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 135 երեխա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հակամարտության ընթացքում զոհվել են 135 երեխա, ևս 260-ը՝ վիրավորվել: Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՍԵՖ կազմակերպության ներկայացուցիչ Էնտոնի Լեյկան:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Լեյկան հակամարտող կողմերից պահանջել է պաշտպանել երեխաներին: Նա կոչ է արել թուլ տալ օգնություն ցուցաբերել վիրավորներին, հիվանդներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից:

Նրա խոսքով՝ սպանված երեխաների ցուցանիշն օրեցօր աճում է ռազմական գործողությունների պատճառով: «Երեխաները չպետք է վճարեն Եմենի բռնությունների համար»,-ասել է Լեյկան:

Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո սկսված ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]