Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը

Մեկնարկեց  Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային 
մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մայիսի 25-ին  մեկնարկեց  Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը։ Միջոցառումը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում եւ հատկապես տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։ Մրցույթը Գյումրի և Վանաձոր քաղաքի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ապրել ու աշխատել իրենց քաղաքում և« միաժամանակ« հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային ասպարեզ և գտնել գործընկերներ« հաճախորդներ: Մյուս կողմից՝ մրցույթը կարևոր  է նրանով, որ ուղղորդում է երևանյան և այլ մարզերի թիմերին ու ընկերություններին դեպի Գյումրի և Վանաձոր՝ օգտագործելով Գյումրու և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնների ընձեռած հնարավորությունները։ Յուրաքանչյուր դրամաշնորհի չափ չպետք է գերազանցի 25.000.000 ՀՀ դրամը, Գյումրու և Վանաձորի դրամաշնորհների համարը համաֆինանսավորվող գումարը պետք է կազմի 15%:  Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների եզրափակիչ փուլին կմասնակցեն 29 թիմ և ընկերություն։ Դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ, այն բոլոր թիմերը« որոնց ծրագրերը բարձր կգնահատվեն գնահատող հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հանդիսանալով տարածաշրջանի խոշորագույն բիզնես ինկուբատորներից մեկը, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծումը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Այս նպատակով 2014 թվականից ի վեր կազմակերպվում է համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը,որի շնորհիվ միայն Գյումրիում և Վանաձորում արդեն իսկ ստեղծվում են նոր ընկերություններ: Այս տարվա մրցանակաբշխությունը տարբերվում է անցած տարիներին անցկացվող միջոցառումներից մասնակիցների թվով՝ եթե առաջին տարիներին  մասնակից կազմակերպությունների թիվը 10-15 էր, այս տարի այն հասնում է 29-ի: Ուրախ եմ նաև, որ այս տարի մասնակիցներ և  ներդրողներ ունենք արտերկրից, իսկ սա ստեղծված վստահության շնորհիվ է: Նշեմ նաև, որ սա միայն գյումրեցիների կամ վանաձորցիների մրցույթ չէ, այլեւ ողջ երկրի: Մյուսը տարբերությունը  որակական է. եթե նախկինում թիմերը գալիս էին մասնակցում, հիմա արդեն գիտեն, որ իրենք իրար հետ չէ որ մրցում են, մասնակից բոլոր թիմերն էլ կարող են դրամաշնորհ շահել, պարզապես պետք է ներկայացվի լավ գաղափար: Սա նաև մեր աշխատանքի արդյունքն է, քանի որ մենք թիմերի հետ աշխատանք ենք տանում՝ սկսած մասնագետներ պատրաստելուց, թիմերն ու միջավայրը պատրաստելուց: Վերջին տարիներին շատ հետաքրիր լուծումներ ու գաղափարներ են ներկայացվում՝ կրթական ծրագրերից մինչև  խաղային: Մենք սրանով սկսում ենք տեխնոլոգիական միջավայրեր սարքել, որը ոչ միայն այդ քաղաքի համար է՝ Գյումրու կամ Վանաձորի, այլ ողջ երկրի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին, ժամը 18։00-ին« Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ասպեկտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր« մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները« պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ« տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում եմ տարբեր նախաձեռնությունների շրջանակում« ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և այլն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]