Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի խորհրդարանականները արտագնա նիստ կանցկացնեն Տաջիկստանում

ՀԱՊԿ-ի խորհրդարանականները արտագնա նիստ կանցկացնեն Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանականները մայիսի 26-27-ին կանցկացնեն պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստ եւ կքննարկեն Կենտրոնասիական տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի իրադրությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի վիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցով, ինչպես նաեւ կպատմի Աֆղանստանում իրադրության զարգացման միտումների մասին:

Բացի այդ, խորհրդարանականները կայցելեն տաջիկա-աֆղանական սահման, Տաջիկստանի զինված ուժերի դեսանտային-գրոհային բրիգադ եւ հանրապետության նախագահին առընթեր թմրանյութերի նկատմամբ հսկողության գործակալություն:

ՀԱՊԿ-ն միավորում Է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանի, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Օպերատիվ հակազդման հավաքական ուժերն ստեղծվել են 2009 թվականին եւ ներառում են 22 հազար մարդ: Նրանցից բացի, ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը ներառում են Կենտրոնասիական տարածաշրջանի արագ հակազդման հավաքական ուժերը, հավաքական խաղաղապահ ուժերը, հավաքական ավիացիոն ուժերը եւ հատուկ գործողությունների ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]