Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը համարվում է արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանը համարվում է արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկիր. Ատոմ 
Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը համարվում է արտաքին  պարտքի նվազ  բեռ ունեցող երկիր: Հայաստանի Հանրապետության պետական պարտքը  2014թ. դեկտեմբերի 31-ի դրութամբ կազմել է 4 միլիարդ 441.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից կառավարության մասնաբաժինը եղել է 4 միլիարդ 1.6 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետաքկան բյուջեի կատարողական հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ  Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասը կազմել է 3 միլիարդ 345.3 միլիոն ԱՄՆ դոլար, ներքին պարտքը՝ 656.3 միլիոն ԱՄՆ դոլար: 440 միլիոն դոլար է Կենտրոնական բանկի արտաքին պարտքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե որքանով է Հայաստանի արտաքին պարտքի չափը վտանգավոր՝ Ջանջուղազյանը նշեց, որ դա կարելի է գնահատել որոշակի չափորոշիչների հիման վրա: «Ընդունված է, որ երբ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60 տոկոսը, երկիրը պարտքի կայունության և կառավարման տեսանկյունից դառնում է ռիսկային: Պետական պարտքի մասին օրենքով սահմանված է, որ պարտք-ՀՆԱ հարաբարեկացությունը չպետք է գերազանցի 60 տոկոսը: Բայց մինչև վերջին սահմանափակմանը հասնելը կա զգուշավորություն դրսևորելու պահանջ ներկայացնող սահմանափակում: Մասնավորապես, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոսը գերազանցելու դեպքում դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսը: Տրամաբանությունն այն է, որ ինչ-որ սահման հատելուց  հետո պետք է զգուշավոր քաղաքականություն տարվի պարտքի ներգրավման իմաստով և այդ զգուշավոր քաղաքականության արտացոլումը դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցության 3 տոկոս սահմանաչափն է սահմանված»,- մանրամասնեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ մեր երկիրը արտաքին պարտքի կառավարման առումով այս սահմանաչափին դեռ չի հասել:

Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է կառավարելի մակարդակում: Նա նշեց, որ այն ցուցանիշներով, որոնցով ընդունված է գնահատել երկրի արտաքին պարտքի բեռի ռիսկը, Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]