Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Բլատերին

Մարադոնան սուր քննադատության է ենթարկել Բլատերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարադոնան սուր քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին:

«Վերջին տարիներին ֆուտբոլը փոխվել դեպի դրականը: Նրա ղեկավարման միակ օղակը դարձել է կոռուպցիայի բույն: Բլատերի ղեկավարությամբ ՖԻՖԱ-ն վերածվել է խայտառակության և ոչ խելամիտ կառույցի: Եվ այսպես մտածում են բոլորը: Ժամանակակից աշխարհի համար անընդունելի է, որ մի մարդ նույն պաշտոնը զբաղեցնի 5 ընտրությունների ընթացքում էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարադոնայի խոսքը մեջ է բերում բրիտանական The Telegraph պարբերականը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: Այն կկայանա մայիսի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]