Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքցի վանականը հնագույն հայկական ձեռագրեր է փրկել ոչնչացումից

Իրաքցի վանականը հնագույն հայկական ձեռագրեր է փրկել ոչնչացումից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքցի վանական Նաջեբ Միքայելը, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության զինյալների ձեռքից փրկել է հարյուրավոր հնագույն ձեռագրեր, որոնց թվում եղել են նաև հայերեն բնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է լիբանանյան The Daily Stary պարբերականը: «Անհրաժեշտ էր, որ այս ձեռագրերը խուսափեին ոչ մուսուլմանական մշակութային ժառանգության սիստեմատիկ ոչնչացումից»,- նշել է Միքայելը` անդրադառնալով ձեռագրերը փրկելու իր վերջին նախաձեռնությանը, որը հաջորդել էր 2008 թվականին դրանք Մոսուլից Քարաքոշ տեղափոխելու քայլին:

Վեց արկղերի միջոցով վանականի փրկած ձեռագրերի մեջ պատմական և փիլիսոփայական տեքստեր են,  քրիստոնեական և իսլամական փաստաթղթեր, երաժշտություն և գրականություն` գրված արամեերեն, ասորերեն, արաբերեն և հայերեն: Փրկված ձեռագրերի մի քանիսի պատճենները տեղափոխվել են Փարիզի Ազգային արխիվ, որտեղ կներկայացվեն «Միջագետք. մշակույթների խաչմերուկ» ցուցադրության ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]