1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում

Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մայիսի 22-ից 24-ը Ռումին Շինականի ազգային թանգարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արևմտահայ կրթությունը» և «Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում» թեմատիկ ցուցադրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպել են Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումին Շինականի ազգային թանգարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ:

Ցուցադրությունների շրջանակում մայիսի 23-ին նույն թանգարանի «Հորիա Բերնեա» դահլիճում ցուցադրվել են «Արարատից Եվրոպա» և «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմերը: Թանգարանի բակում կազմակերպվել է հայկական տոնավաճառ:

Միջոցառումները եզրափակել է Ռումին Շինականի ազգային թանգարանում ապրիլի 24-ին բացված «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով մեկամսյա ցուցահանդեսը, որ ներկայացնում է Ռումինիայում ապաստանած հայերի պատմությունն ու առօրյան, մշակույթն ու ապրելակերպը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]