Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

2014թ. պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9 տոկոս

2014թ. պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվել է  բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն: Նպատակ է դրվել չափավոր նպաստել տնտեսական վերականգնմանը, որի  պայմաններում չի խաթարվի մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունությունը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «2014 թվականի արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները  կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:

Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9%-ով, իսկ հարկային եկամուտներինը` 6.3%-ով: Ընդ որում, հարկային եկամուտների աճը պայմանավորվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և այլ հարկային եկամուտների աճերով:

 ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2014 թվականի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 27.3%: Ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24.3%-ը` նախորդ տարվա 23.8%-ի դիմաց, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3%-ը` պահպանելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:  «Ընդ որում, ընթացիկ ծախսերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 8.5%-ով՝ հիմնականում պայմանավորված սոցիալական նպաստների և կենսաթոշակների ու ծառայությունների և ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի աճով: 2014 թվականին պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 2%-ը, նախորդ տարվա 1.7%-ի համեմատ»,- նշեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]