Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռաքքայում կարելի է գնել սեքս-ստրկուհիներ Ադրբեջանից. ՄԱԿ

Ռաքքայում կարելի է գնել  սեքս-ստրկուհիներ Ադրբեջանից. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաքքայում սեռական ստրկության վաճառված կանանց մեջ կան նաեւ ադրբեջանուհիներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրիի զեկույցում: Այդ փաստը հաստատում են ԻՊ-ի մարտիկների կողմից տարածված տասնյակ ապացույցները:

Մեկնաբանելով փաստը՝ Ադրբեջանի «Թեմիզ դունյա» (Մաքուր աշխարհ) կազմակերպության ղեկավար Մեհրիբան Զեյնալովան նշել է, որ սեռական ստրկության մեջ հայտնված ադրբեջանուհիներն այն կանայք են, որոնք Ադրբեջանից հեռացել են իրենց ամուսինների պահանջով:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այդ կանայք մարտական գործողությունների գոտի են ուղարկվում իրենց ամուսինների դրդմամբ: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ նրանք այնտեղ սովորաբար հայտնվում են սեռական ստրկության մեջ», -ասել է նա:

Տարբեր երկրներից, այդ թվում` Ադրբեջանից մահմեդական կանայք մեկնում են Իրաք եւ Սիրիա` միանալու ԻՊ-ին` այսպես կոչված սեքս-ջիհադի համար: Այդ մահմեդական կանայք համոզված են, որ ԻՊ-ի մարտիկներին սեռական ծառայություններ մատուցելով իրենք դրախտ կընկնեն:

Զեյնալովան նշել է, որ ադրբեջանուհիների` ԻՊ-ում հայտնվելը մարդկանց առեւտրի տարր է: Նրա խոսքով` միայն անցյալ տարի Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից մարդկանց առեւտրի 97 դեպք է հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]