Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի հետ

Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ Ռամիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մելքոնյանը, ընդգծելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է, նախարարի ուշադրությանն է ներկայացրել այդ ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, առկա ծրագրերը և ձեռքբերումները։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային փոխանակումն ակտիվացնելու հեռանկարները։ Այդ առումով երկուստեք կարևորվել է ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև ուղիղ չվերթների հաստատումը: 

Անդրադարձ է կատարվել նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]